Հրատապ թեմա Աշխարհում
Վտանգավոր բաղադրիչներ սուրճի մեջ. news.am
Մինչ «ծանր աշխատանքային օրը հաղթահարելու» համար շարունակում եք օրական մեկ կամ երկու բաժակ սուրճ խմել, երբեւէ մտածե՞լ եք, թե այդքան անհրաժեշտ թվացող անթափանց հեղուկի մեջ, բացի կոֆեինից, ի՞նչ կարող է լինել:
Ինչպես բոլորովին վերջերս ամերիկացի քիմիկոսների ասոցիացիայի կողմից կազմակերպված 248-րդ համաժողովին է զեկուցվել, ներկայումս շուկայում առկա սուրճի տեսակների մեջ հաճախ մի շարք հագեցնող բաղադրիչներ՝ ասայիի սերմի, ցորենի, գարու, եգիպտացորենի եւ սոյայի ալյուր, երբեմն էլ՝ փայտի աղացած կտորներ կարելի է գտնել, հաղորդում է FoxNews-ը:
Իսկ ինչո՞ւ են այդ հավելումները սուրճի մեջ հայտնվում: Երեւույթի պատճառն այն է, որ վերջին տարիներին նկատվող երաշտը եւ տնկիներն ախտահարող հիվանդությունները սուրճի արտադրության ծավալների կրճատման են հանգեցրել, ուստի այն ոչ բնական հավելումների հաշվին հավասարակշռելու եւ, ինչո՞ւ չէ, ընկերությունների համար գերշահույթ ապահովելու անհրաժեշտություն է առաջացել:
Մինչդեռ, թեեւ վերը հիշտակված հագեցնող բաղադրիչները, լայն իմաստով, անվնաս են, բայց եւ կարող են որոշ մտահոգությունների տեղիք տալ:
«Ցորենի եւ սոյայի հատիկները սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության կողմից սննդամթերքի ամենաալերգիկ տեսակների շարքին են դասվել: Բացի այդ, քանի որ սուրճի մեջ ամեն ինչ, ներառյալ՝ փայտի կտորները, աղացած տեսքով են շուկա հանվում, դժվար է հասկանալ, թե տվյալ պահին ինչ ես խմում», - նշել է Բոստոնի համալսարանի դիետոլոգիայի ամբիոնի դոցենտ դոկտոր Ջոան Բլեյքը:
Այդուհանդերձ, գիտնականները որոշել են անմասն չմնալ իրավիճակը կարգավորելու խնդրից: Մասնավորապես, բրազիլացի փորձագետները սուրճի բաղադրության գնահատմանը եւ, նախքան սպառողներին հասցնելը, կեղծումների բացառմանը միտված գործընթաց են մշակում: Վերջիններիս շահագրգռվածության պատճառն այն է, որ Բրազիլիան սուրճի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր երկիրն է համարվում: Միայն 2013թ. ընթացքում այստեղ 55 մլն տուփ սուրճ է արտադրվել, թեեւ ընթացիկ տարվա համար 10 մլն տուփով պակաս արտադրություն է սպասվում, ինչը կարող է 42 մլրդ բաճակ սուրճի չափով պակասորդի հանգեցնել:
Հետազոտության հեղինակները մտադիր են, հեղուկ քրոմատոգրաֆիայի օգնությամբ, սուրճի բաղադրության մեջ մտնող տարրերի կազմը որոշել եւ «հագեցնողների» առկայությունը բացահայտել: Կախված ոչ բնական բաղադրիչների առկայության ծավալից՝ մշակման ենթակա գործընթացի շրջանակում պետք է ամենակարեւոր հարցի պատասխանը տրվի. արդյոք օտարածին բաղադրիչները մշակման ընթացքում պատահաբա՞ր են սուրճի մեջ հայտնվել, թե՞ գիտակցված գործողությունների արդյունք են:
«Հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի 95 տոկոս ճշտությամբ սուրճի մաքրության աստիճանը պարզել», - հավաստիացրել է Բրազիլիայում գործող Լոնդրինայի համալսարանի ներկայացուցիչ, հետազոտական խմբի ավագ մասնակից Սյուզաննա Լյուսի Նիքսդորֆը:
Իսկ մինչ ա՞յդ ինչ անել
«Եթե հիմնական «հագեցնողներից» որեւէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք, անհանգստության կարիք չկա: Իսկ եթե ալերգիկ եք, ավելի լավ է՝ ինքներդ սուրճ գնեք եւ աղաք», - առաջարկել է դոկտոր Բլեյքը:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն